ՀՀ առողջապահության նախարարությունը (ԱՆ) հայտնում է, որ եղանակային փոփոխություններով պայմանավորված՝ COVID-19-ի դեմ պատվաստումներ իրականացնող շարժական կայանների աշխատանքային գրաֆիկում և տեղակայման վայրերում կատարվել են փոփոխություններ:
Ըստ այդմ՝ պատվաստումներն իրականացվում են
Երևանում՝
- Հյուսիսային պողոտա («Տաշիր Սթրիթ» առևտրի կենտրոնի ներքևի հատվածում)` 12:00-16:30
- ԵՊՀ` 11:30-15:30
- «Ռոսիա մոլ»` 16:00-20:00
- «Մալիբուի» հարակից տարածք (Թիվ 2 պոլիկլինիկա)` 13:00-17:00
- Վերնիսաժ` «Վարդանանց» ԲԿ-ի տարածք` 13:00-16:30
- Կասկադ համալիր` 13:00-16:30
Մարզերում`
- Լոռու մարզ, Վանաձոր (Հայքի հրապարակ) 11:00 -16:00
- Շիրակի մարզ, Գյումրի (Վարդանանց հրապարակ)` 10:30-16:00