Զինամթերքի հետ անզգույշ վարվելու հետևանքով այսօր` 10:00-ի սահմաններու, թեթև վիրավորում է ստացել ՀՀ զինված ուժերի (ԶՈւ) չորս զինծառայող: Պաշտպանության նախարարության (ՊՆ) հաղորդման` դեպքը տեղի է ունեցել արևելյան ուղղությամբ տեղակայված ՊՆ զորամասի մարտական հենակետերից մեկում:
Նշվում է, որ վիրավորներին անհապաղ ցուցաբերվել է առաջին բժշկական օգնություն։ Կատարվում է քննություն՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար, միաժամանակ հավելում են պաշտպանական գերատեսչությունից: