Մոտ 1 մլրդ 87 մլն դրամ՝ «Եռաբլուր»-ում զինծառայողների շիրմաքարերի ձեռքբերման և տեղադրման նպատակով - RadioVan.fm

Онлайн

Մոտ 1 մլրդ 87 մլն դրամ՝ «Եռաբլուր»-ում զինծառայողների շիրմաքարերի ձեռքբերման և տեղադրման նպատակով

2021-10-28 16:14 , Политика, 1060

Մոտ 1 մլրդ 87 մլն դրամ՝ «Եռաբլուր»-ում զինծառայողների շիրմաքարերի ձեռքբերման և տեղադրման նպատակով

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում հուղարկավորված զինծառայողների շիրմաքարերի և դրանց լրակազմերի ձեռքբերման և տեղադրման նպատակով կառավարությունը 1 մլրդ 87 մլն 75 հազար ՀՀ դրամ կհատկացնի ՀՀ պաշտպանության նախարարությանը:

Ըստ հիմնավորման, համագործակցելով «Եռաբլուր» զինվորական պանթեոնի գլխավոր ճարտարապետ Ա.Մխիթարյանի հետ, մշակվել է պանթեոնում հուղարկավորված՝ 2020թ. 44-օրյա պատերազմի ժամանակ զոհված զինծառայողների հուշահամալիրի կառուցման, պանթեոնի տարածքի բարեկարգման, ինչպես նաև հիշատակը հավերժացնող հուշարձան-կոթողի էսքիզային նախագիծ-առաջարկը, որը հաստատվել է ՀՀ պաշտպանության նախարարի կողմից:

Աշխատանքներն նախատեսվում է իրականացնել 2 փուլով՝ գերեզմանների հատվածի կառուցապատում, ներառյալ հաստատված ձևաչափերով հուշաքարերի (տապանաքար, նկարաքար, ծաղկաման և խնկաման) տեղադրում, հուշահամալիրի տարածքի բարեկարգման, ինժեներական համակարգերի և օժանդակ կառույցների իրականացում:

2008 թվականի մարտի 1-ին Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ զոհվածների հիշատակին նվիրված հուշարձանի իրականացման և տեղադրման անհրաժեշտությամբ պայմանավորված գործադիրն ընդունել է որոշում: Այդ աշխատանքների համար Երևան համայնքին սուբվենցիա տրամադրելու նպատակով Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը նախատեսվում է հատկացնել 96,410.0 հազ. դրամ: Գումարը տրամադրվելու է Երևանի քաղաքապետի համապատասխան կարգադրությամբ ստեղծված մրցութային հանձնաժողովի կողմից հաղթող ճանաչված մասնակցին` դրամաշնորհի պայմանագրի հիման վրա: Հուշարձանի նախագծի բաց մրցույթում հաղթող է ճանաչվել Ալբերտ Վարդանյանի հեղինակային նախագիծը:

Лента

Рекомендуем посмотреть