«Կոշ» և «Հրազդան» քրեակատարողական հիմնարկները կփակվեն․ կկրճատվի 280 հաստիք - RadioVan.fm

Онлайн

«Կոշ» և «Հրազդան» քրեակատարողական հիմնարկները կփակվեն․ կկրճատվի 280 հաստիք

2021-10-28 14:57 , Право, 1253

 «Կոշ» և «Հրազդան» քրեակատարողական հիմնարկները կփակվեն․ կկրճատվի 280 հաստիք

«Կոշ» և «Հրազդան» քրեակատարողական հիմնարկների (ՔԿՀ) գործունեությունը կդադարեցվի․ ՀՀ արդարադատության նախարարության առաջարկով համապատասխան որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստում։

Նախարար Կարեն Անդրեասյանի պարզաբանմամբ՝ արդյունքում 2022-ին կխնայվի 1 միլարդ 200 միլիոն դրամ։

Նախագիծը, Անդրեսայանի գնահատմամբ, միայն գումարի խնայողության մասին չէ։

«Սա նաև շատ կարևոր սկիզբ է քրեակատարողական համակարգի հետագա բարելավման համար»,-շեշտել է ՀՀ արդարադատության նախարարը՝ նկատելով, որ այսօր Հայաստանում 12 քրեակատարողական հիմնարկ կա:

«Նախագծի՝ հավանության արժանանալուց հետո մենք կունենանք 10 ՔԿՀ-ներ, որոնց վրա կենտրոնանալով և որոնց պայմանները լավացնելով՝ կկարողանանք հետագայում էլ ավելի օպտիմալացնել համակարգը և լուծել մարդու իրավունքների լուրջ խնդիրներ, նաև լուծել համակարգում աշխատողների մի շարք կարևոր հարցեր։ Այսօր ունենք 5 հազար 346 լրակազմ՝ տեղ, որտեղ կարող են պահվել ազատազրկվածները, բայց իրականում այն համալրված է 2 հազար 113-ով։ Գրեթե մեր բոլոր քրեակատարողական հիմնարկներում կիսով չափ դատարկ են այդ տեղերը»,-ասել է Անդրեասյանը՝ տեղեկացնելով, որ 280 հաստիք կկրճատվի, 70 աշխատող կտեղափոխվի աշխատանքի այլ քրեակատարողական հիմնարկում, 50-ը կանցնեն աշխատանքի պրոբացիայի ծառայությունում, մնացածը լինելու են կադրերի ռեզերվում։

Лента

Рекомендуем посмотреть