Զինվորականներին ժամանակ են տվել՝ կամ պետք է պատվաստվեն, կամ՝ զեկուցագիր գրեն․ փաստաբանը դիմել է ՊՆ-ին - RadioVan.fm

Онлайн

Զինվորականներին ժամանակ են տվել՝ կամ պետք է պատվաստվեն, կամ՝ զեկուցագիր գրեն․ փաստաբանը դիմել է ՊՆ-ին

2021-10-26 14:08 , Право, 918

Զինվորականներին ժամանակ են տվել՝ կամ պետք է պատվաստվեն, կամ՝ զեկուցագիր գրեն․ փաստաբանը դիմել է ՊՆ-ին

Փաստաբան Հայարփի Սարգսյանն ահազանգում է՝ զինվորականներին ժամանակ են տվել՝ կամ պետք է պատվաստվեն, կամ զեկուցագիր գրեն։

Փաստաբանը ֆեյսբուքյան գրառմամբ դիմել է պաշտպանության նախարարությանը (ՊՆ).

«Հենց նոր տեղեկացա, որ զինծառայողներին տրվել է ժամանակ մինչև 13։50 րոպե. կամ կներկայացնեն պատվաստման թերթիկը, կամ զինվորական ծառայությունից դուրս գալու զեկուցագիր։

Այնինչ, ՀՀ պաշտպանության նախարարությունից Avroranews.am - ին տեղեկացրել են, թե նման հրաման պարզապես գոյություն չունի։

Պաշտպանության նախարարությունից հենց հիմա պահանջում եմ, որպեսզի զորամասերի հրամանատարներին տեղեկացնեն, որ նման հրաման գոյություն չունի, նախարարությանը տալիս եմ կես ժամ ժամանակ»։

Лента

Рекомендуем посмотреть