«Սասունցի Դավիթ» բջջային հավելվածը համալրվել է «Բառախաղ»-ով, և ևս երեք բաժիններով - RadioVan.fm

Онлайн

«Սասունցի Դավիթ» բջջային հավելվածը համալրվել է «Բառախաղ»-ով, և ևս երեք բաժիններով

2021-10-25 16:31 , Культура, Шоу бизнес, 1073

«Սասունցի Դավիթ» բջջային հավելվածը համալրվել է «Բառախաղ»-ով, և ևս երեք բաժիններով

«Հայ դյուցազնավեպի քոչարյան պատկերապատումը» խորագրով Երվանդ Քոչարի թանգարանում ցուցահանդեսի բացման շրջանակում, որտեղ ներկայացված են Հայաստանի ազգային պատկերասրահի տրամադրած Երվանդ Քոչարի «Սասունցի Դավիթ» էպոսի նկարազարդումների բնօրինակները, տեղի է ունեցել նաև «Սասունցի Դավիթ» ինտելեկտուալ և ժամանցային բջջային հավելվածի շնորհանդեսը։

Այդ մասին հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը (ԿԳՄՍՆ)։ Նշվում է, որ հավելվածի թարմացումն ու լրացուցիչ նյութերով համալրումն իրականացվել է նախարարության աջակցությամբ ու «Սասնա տուն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ։

«Սասնա տուն» հասարակական կազմակերպության փոխնախագահ Տավրոս Ավագյանը նշել է, որ, հաշվի առնելով տեղեկատվական տեխնոլոգիաների սրընթաց զարգացումը, ինչպես նաև երիտասարդ սերնդի հետաքրքրությունները, «Սասունցի Դավիթ» էպոսի հանրահռչակումն ու տարածումը առավել արդյունավետ դարձնելու նպատակով 2017 թվականին ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ ստեղծվել է «Սասունցի Դավիթ» ինտելեկտուալ և ժամանցային բջջային հավելվածը, որը մեծ հետաքրքրություն է առաջացրել:

«Հետագայում ստեղծել ենք հավելվածի անգլերեն տարբերակը, ինչպես նաև ավելացրել նոր բաժիններ և խաղեր: Ավելի ուշ հավելվածը, ԿԳՄՍ նախարարության կողմից փորձաքննություն անցնելով և դրական եզրակացություն ստանալով, ընդգրկվել է կրթական համակարգում՝ որպես էպոսի ուսուցման հավելյալ նյութ: Հետևաբար, հավելվածն ավելի հետաքրքիր դարձնելու համար կարևոր է այն հարստացնել նոր բաղադրիչներով: Այս տարի ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ էպոսի ճանաչելիության բարձրացման նպատակով ստեղծեցինք ևս մեկ ինտելեկտուալ խաղ՝ «Բառախաղ», ինչպես նաև ավելացրեցինք ևս երեք՝ «Գիրք», «Պատկերասրահ» և «Կոմիքս» բաժինները»,-մանրամասնել է կազմակերպության փոխնախագահը՝ ներկայացնելով հավելվածը:

Նշվում է, որ հավելվածը ներբեռնելու համար հարկավոր է բջջային հեռախոսի «Փլեյ մարկետ» («Play Market») կամ «Ափ սթոր» («App Store») դաշտերում որոնել հավելվածը` հայերեն կամ անգլերեն գրելով Սասունցի Դավիթ («Sasunci Davit»):

Лента

Рекомендуем посмотреть