Հանրապետությունում շարունակվում են նոր կորոնավիրուսային հիվանդության (Covid-19)-ի դեմ պատվաստումները:
ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ պատվաստումների մեկնարկից՝ ապրիլի 13-ից մինչև հոկտեմբերի 24-ը կատարվել է 677032 պատվաստում, որից առաջին դեղաչափ՝ 466785, երկրորդ դեղաչափ՝ 210247։
Առողջապահական գերատեսչության տվյալներով՝ երեկ՝ հոկտեմբերի 24-ին իրականացված «Եկեք պատվաստվենք» միջոցառման շրջանակում Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բակում տեղակայված Covid-19-ի դեմ շարժական պատվաստումային 3 կետերում պատվաստվել է 810 քաղաքացի։