Հայաստանին նվիրաբերվել է «Մոդեռնա» ընկերության 620 400 դեղաչափ «Սպայկվաքս» պատվաստանյութ։
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի ֆեյսբուքյան գրառումից։
«Երեկ ստորագրել ենք Հայաստանի Հանրապետության, Նորվեգիայի Թագավորության և «Մոդեռնա» ընկերության միջև եռակողմ պայմանագիր: Շնորհակալություն Նորվեգիայի Թագավորությանը և Մոդեռնա ընկերությանը՝ համավարակը հաղթահարելուն ուղղված ջանքերի համար։ Նոր խմբաքանակը փոխադրելու հարցում կաջակցի Եվրոպական հանձնաժողովի մարդասիրական օգնության և քաղաքացիական պաշտպանության հարցերով գլխավոր վարչությունը: Շնորհակալություն թիմիս այս կարևոր և ոչ հեշտ գործը գլուխ բերելու համար»,-գրել է Ավանեսյանը։