Հայաստանն ու Ադրբեջանը կարող են սահմանների հարցը կարգավորել՝ հիմնվելովխորհրդային շրջանի քարտեզների վրա, սակայն այդ գործընթացը պահանջում է փոխզիջումներ։
Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Հիմա ամենակարևորը սահմանների իրավիճակի կարգավորումն է։ Եվ այստեղ, իհարկե, առանց Ռուսաստանի մասնակցության որևէ բան անել հնարավոր չէ։ Այստեղ, թերևս, որևէ մեկը, բացի կողմերից ու Ռուսաստանից պետք չէ։ Ինչո՞ւ։ Այստեղ շատ հասարակ, պրագմատիկ բան կա. այո, այդ քարտեզները գտնվում են Ռուսաստանի զինված ուժերի (ԶՈւ) գլխավոր շտաբում, որոնք ցույց են տալիս, թե խորհրդային տարիներին ինչպես են անցել սահմանները միության անդամ երկրների միջև։ Այնտեղ բաներ կան, որոնք կողմերից փոխիջումներ են պահանջում, որոշ տեղերում հավասարեցում, որոշ տեղերում փոխանակում։ Միայն այնպես, որ այն ճանաչվի, ընդունվի ու շահավետ լինի երկու կողմերի համար էլ»,-ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ ասել է Պուտինը։
Ըստ ռուս առաջնորդի՝ Մոսկվան նույնպես կողմ է կարգավորման համար բազմակողմ ձևաչափ գտնելուն, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքների ակտիվացմանը: Նրա խոսքով, ներկայումս նման աշխատանքներ են տարվում, որի գլխավոր նպատակը «անվտանգության իրադրության ստեղծումն է և ապագայում հարաբերությունների դրական կառուցումը»: