Մահացել է «Ժողովրդական» կուսակցության և «ԱԼՄ հոլդինգի»-ի նախագահ Տիգրան Կարապետյանը:
Հայտնել էինք, որ կորոնավիրուսային հիվանդությունը հաղթահարած ու բժշկական կենտրոնից դուրս գրված 76-ամյա քաղաքական գործչի առողջական վիճակը կտրուկ վատթարացել էր, նա տեղափոխվել էր Թիվ 1 համալսարանական հիվանդանոց, գտնվում էր վերակենդանացման բաժնում, միացված էր արհեստական շնչառության սարքին: