ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) տեսուչները տարբեր բժշկական լաբորատորիաներում վերջին տասնօրյակում իրականացրել են 14 ստուգայց, տրվել է 4 նախազգուշացում, 7-ը դեպքով նշանակվել է տուգանք։
Ընդ որում՝ ստուգայցերից 3-ը եղել է կրկնակի, և տուգանք է նշանակվել խախտումը կրկնվելու հետևանքով։
Ըստ տեսչական մարմնի՝ լաբորատորիաներում արձանագրված հիմնական խախտումներն են՝
• մարդկանց կուտակումները,
• դիմակ չկրելը,
• սանիտարահիգիենիկ այլ պահանջների չպահպանումը։
Տեսչական մարմինը լոբորատորիաներում ստուգայցերով դիտարկում է ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի օգոստոսի 4-ի թիվ 17-Ն հրամանով սահմանված նորմերի պահպանումը։
Լաբորատոր ծառայություն մատուցող տնտեսավարողներին (այդ թվում՝ ՊՇՌ հետազոտություն իրականացնողներ լաբորատորիաներ) զգուշացվում է՝ տեսչական մարմինը շարունակելու է իրականացնել խստացված ստուգայցերը լաբորատորիաներում։ Խախտում թույլ տված տնտեսավարողները ենթարկվելու են վարչական պատասխանատվության։