«Ֆեյսբուք»-ում կատարած գրառման համար Արմեն Աշոտյանը հրավիրվել է ոստիկանություն - RadioVan.fm

Онлайн

«Ֆեյսբուք»-ում կատարած գրառման համար Արմեն Աշոտյանը հրավիրվել է ոստիկանություն

2021-10-21 14:26 , Право, 1450

«Ֆեյսբուք»-ում կատարած գրառման համար Արմեն Աշոտյանը հրավիրվել է ոստիկանություն

Հայաստանի Հանրապետական Կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանին ոստիկանությունը հրավիրել է Էրեբունու բաժին՝ ընդդիմադիր գործչի՝ ֆեյսբուքյան էջում հոկտեմբերի 6-ին կատարած գրառման համար։

Այդ մասին հայտնում է ընդդիմադիր գործիչը՝ հրապարակելով ոստիկանությունից ստացված ծանուցագիրն ու գրելով․

«Շոուն շարունակվում է։

Առավոտյան մի այսպիսի գրություն են ուղարկել ոստիկանությունից, որը ոչ հրավեր է, ոչ ծանուցագիր։

Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նման կարգ նախատեսված չի։

Բլանկի վրա նշված համարով փաստաբանիս կապվել չհաջողվեց, ուստի այստեղ գրեմ, մեկ է, կարդում են։

Հասկանալով, որ այս ամբողջ աբսուրդը ոչ թե ոստիկանության, այլ հողատուի մեղքով է,ես բացարձակ խնդիր չունեմ նրանց հանդիպելու, բայց այսօր ու այդ ժամին ինձ հարմար չէ։

Ուստի անմիջապես կապվեք կամ իմ, կամ իմ փաստաբան Տիգրան Աթանեսյանի հետ այդքան բաղձալի հանդիպումը կազմակերպելու համար։

Տեղադրում եմ նաև իմ այն գրառումը, որից այդքան նեղվել է հողատուն։

Կրկին վայելեք»։

Նշենք՝ ՀՀ Ազգային ժողովը ամռանը ընդունած օրինագծով ՀՀ Քրեական օրենսգրքում նոր՝ 137.1 հոդվածն ավելացրեց, որը սահմանում է՝ «Անձին ծանր վիրավորանք հասցնելը՝ նրա հանրային գործունեությամբ պայմանավորված» պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով:

Այս հոդվածով, հիշեցնենք, արդեն կա հարուցված քրեական գործ՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի լուսանկարի տակ վիրավորական մեկնաբանություն գրելու համար, որի առնչությամբ, ի դեպ, Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը մտահոգություն է հայտնել՝ հայտարարելով, որ այն «ժողովրդավարական նորմերի ակնհայտ դեգրադացիա է»։

Лента

Рекомендуем посмотреть