Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, անդրադառնալով Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստան փոխվարչապետերի՝ Մոսկվայում այսօր կայանալիք հանդիպմանը հայտարարել է, թե այս հանդիպմանը` կրկին ներկայացվելու է իրենց մոտեցումը, այն է՝ Զանգելանում՝ բռնազավթված Կովսականում, կստեղծվի ժամանակակից լոգիստիկ և տրանսպորտային կենտրոն, ներառյալ բեռնատար և մարդատար ինքնաթիռների թռիչքները, կկառուցվի երկաթուղային հանգույց, մայրուղիներ։
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Ալիևն այդ մասին հայտնել է Զանգելանում հանրության հետ հանդիպմանը:
Ընդգծենք՝ հայաստանյան իշխանությունները պնդում են, թե միջանցքի հարց ընդհանրապես չի քննարկվում։