Պաշտպանի ներկայացուցիչները կզննեն գերությունից երեկ վերադարձած անձանց առողջական վիճակը - RadioVan.fm

Онлайн

Պաշտպանի ներկայացուցիչները կզննեն գերությունից երեկ վերադարձած անձանց առողջական վիճակը

2021-10-20 15:46 , Общество, 885

Պաշտպանի ներկայացուցիչները կզննեն գերությունից երեկ վերադարձած անձանց առողջական վիճակը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի (ՄԻՊ) հանձնարարությամբ՝ Պաշտպանի ներկայացուցիչները, այդ թվում՝ աշխատակազմի բժիշկը, այցելել են Ադրբեջանում գերությունից երեկ վերադարձած անձանց։

ՄԻՊ աշխատակազմից հայտնում են, որ կիրականացվեն նրանց առողջական վիճակի ուսումնասիրություն ու անհրաժեշտ այլ գործողություններ:

Հիշեցնենք՝ ռուսական կողմի միջնորդությամբ երեկ Բաքվից հայրենիք է վերադարձել Հայաստանի հինգ քաղաքացի: Վերադարձված գերեվարված անձանց թիվը հասավ 113 է։

Лента

Рекомендуем посмотреть