Ադրբեջանի կողմից օկուպացված Բերձորում (Լաչին), համաձայն 2021 թվականի ցամաքային զորքերի պատրաստման պլանի, այսօր՝ հոկտեմբերի 19-ին մեկնարկել են հրամանատարաշտաբային զորավարժություններ։
Ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով երկրի պաշտպանական գերատեսչությանը, հայտնում են, որ զորավարժություններն անցկացվում են գետնին, քարտեզների և տեղանքների մանրակերտերի հիման վրա՝ հաղորդակցության միջոցների լայն կիրառմամբ:
Հրամանատարաշտաբային վարժանքների ընթացքում ցամաքային զորքերի փոխազդեցությունը այլ ուժերի հետ ստուգվում է ժամանակակից վերահսկման մեթոդների կիրառմամբ: