44-օրյա պատերազմում զոհված հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանը հետմահու արժանացավ «Արցախի հերոս» բարձրագույն կոչման - RadioVan.fm

Онлайн

44-օրյա պատերազմում զոհված հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանը հետմահու արժանացավ «Արցախի հերոս» բարձրագույն կոչման

2021-10-19 15:31 , Общество, 1338

44-օրյա պատերազմում զոհված հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանը հետմահու արժանացավ «Արցախի հերոս» բարձրագույն կոչման

Հայրենիքի պաշտպանության ու անվտանգության ապահովման գործում Արցախի Հանրապետությանը մատուցած բացառիկ ծառայությունների, ցուցաբերած մասնագիտական սխրանքի համար Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի N զորամասի Դ-30 հրետանային դիվիզիոնի 2-րդ հրետանային մարտկոցի 4-րդ հրանոթի հրամանատար,կրտսեր սերժանտ Ալբերտ Արտակի Հովհաննիսյանը Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով հետմահու արժանացել է Արցախի հերոս բարձրագույն կոչման:

«Այսօր՝ հրետանավորի օրը, Երևանում՝ Արցախի ներկայացուցչությունում, Ալբերտի հորը՝ Արտակ Հովհաննիսյանին հանձնել եմ հերոս որդու «Ոսկե արծիվ» շքանշանը։

Ալբերտին շնորհված պարգևը գնահատանք է մեր բոլոր հրետանավորներին, ովքեր արցախյան պատերազմների ժամանակ ցուցաբերել են անմնացորդ նվիրում և կամք…»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է Արայիկ Հարությունյանը։

Հիշեցնենք՝ Ջաբայիլի զորամասի ժամկետային զինծառայող Ալբերտ Հովհաննիսյանը մեկն է 2020-ի 44-օրյա պատերազմում ադրբեջանական ագրեսիան հետ մղելու ընթացքում 100-ավոր անմահացած հերոս հայորդիներից։ Նրա լուսանկարն այդ օրերին ոչ միայն հայաստանյան, այլև արտասահմանյան լրատվանյութերի լուսանկարների շարքում իր իրույն տեղը զբաղեցրեց՝ որպես թշնամու կրակի դեմ անպարտ հայու ոգով կռիվ տվող, հայ զինվորի հավաքական կերպարի խորհրդանիշ:

2020-ի հոկտեմբերին Արցախի նախագահի մեկ այլ հրամանագրով հրետանավոր Ալբերտ Հովհաննիսյանը պարգևատրվել էր «Արիության համար» մեդալով:

Лента

Рекомендуем посмотреть