Մեդիայի ներկայացուցիչները պատկան մարմիններին խնդրում են վերանայել խաղային ոլորտի գովազդն արգելող օրենքը՝ առաջարկելով ներդնել «պատասխանատու խաղի» մեխանիզմներ - RadioVan.fm

Онлайн

Մեդիայի ներկայացուցիչները պատկան մարմիններին խնդրում են վերանայել խաղային ոլորտի գովազդն արգելող օրենքը՝ առաջարկելով ներդնել «պատասխանատու խաղի» մեխանիզմներ

2021-10-19 14:36 , Политика, 926

Մեդիայի ներկայացուցիչները պատկան մարմիններին խնդրում են վերանայել խաղային ոլորտի գովազդն արգելող օրենքը՝ առաջարկելով ներդնել «պատասխանատու խաղի» մեխանիզմներ

ՀՀ տարածքում գործող հեռուստառադիոընկերությունները, ինտերնետային կայքերը և հեռուստատեսային, ռադիո, համացանցով և արտաքին գովազդային գործունեություն իրականացնող կազմակերպությունները «Գովազդի մասին» ՀՀ օրենքում նախատեսվող փոփոխությունների վերաբերյալ բաց նամակով դիմել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարներ Տիգրան Խաչատրյանին և Վահան Քերոբյանին, ՀՀ Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանին, ՀՀ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի Նախագահ Գեղամ Գևորգյանին:

Նամակում մասնավորապես ասված է.

«ՀՀ կառավարության 2021թ. հուլիսի 29-ի նիստում հավանության արժանացավ դեռևս 2021թ մարտ ամսից շրջանառված ««Գովազդի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ «Նախագիծ»), որով փաստացի առաջարկվում է արգելել վիճակախաղերի (ինտերնետ տոտալիզատորի) և ինտերնետ շահումով խաղերի գովազդը հեռուստատեսությամբ, ռադիոյով, համացանցով և արտաքին գովազդի միջոցով: Այս հանգամանքը ևս մեկ անգամ վերահաստատվեց Կառավարության 2021թ. սեպտեմբերի 16-ի թիվ 1478-Ա որոշմամբ, որով նաև խնդրո առարկա օրենսդրական նախաձեռնությունը ներկայացվեց ՀՀ Ազգային ժողով:

Սույնով հայտնում ենք մեր անհամաձայնությունը Նախագծի և դրա հիմավորման վերաբերյալ, կարծում ենք, որ առաջարկվող լուծումները չեն նպաստելու հայտարարված նպատակի իրագործմանը, դրանք չեն համապատասխանում միջազգային լավագույն փորձին, իսկ մյուս կողմից՝ առաջարկվող արգելքները անդառնալի հետևանքներ են ունենալու գովազդային շուկայի վրա և ահռելի վնասներ են հասցնելու այս ոլորտում աշխատող բոլոր կազմակերպություններին:

Հաշվի առնելով պատերազմի և COVID-19 համավարակի ծանր տնտեսական հետևանքները՝ խաղային ոլորտի գովազդային բյուջեներից զրկվելը ներկա պահին կարող է հանգեցնել մեդիա ոլորտում հարյուրավոր աշխատատեղերի կրճատման, իսկ որոշ դեպքերում՝ ընկերությունների գործունեության դադարեցման կամ սնանկացման: Խաղի նման կաննոններին հարմարվելու և նոր ֆինանսական պլանավորում իրակացնելու համար անհրաժեշտ է առնվազն 3-5 տարի:

Հիմք ընդունելով վերոգրյալը՝ առաջարկում ենք վերանայել Նախագծի կարգավորումները, զերծ մնալ գովազդի արգելքից և միջոցներ ձեռնարկել Հայաստանում «պատասխանատու խաղի» մեխանիզմների ներդրման ու սոցիալական գովազդի իրականացման ուղղությամբ, որը ամբողջ աշխարհում կիրառվում է որպես խաղամոլության դեմ պայքարի հիմնական միջոց:

Միևնույն ժամանակ խնդրում ենք շահագրգիռ բոլոր կողմերի մասնակցությամբ Ազգային ժողովի նիստերի դահլիճում կազմակերպել Նախագծի վերաբերյալ հանրային լսումներ և հանձնաժողովի նիստ, որի ընթացքում պատրաստ ենք նաև առաջարկել գովազդի արգելքի փոխարեն այլընտրանքային լուծումներ»:

Բաց նամակին միացել են Armenia TV-ին, ATV-ին, Armnews-ը, Shant TV-ին, Yerkir Media-ն, Russkoe radio-ն, Mediamax.am-ը, 1in.am-ը, Armlur.am-ը, Armsport.am-ը, Lurer.com-ը, Lragir.am-ը, Aravot.am-ը, Shabat.am-ը, 168.am-ը, Blognews.am-ը, Tert.am-ը, Hraparak.am-ը, Asekose.am-ը, Radio Van-ը, 105,5-ը, Radio Hay-ը, Radio Aurora-ն, Kiss FM-ը, Pop radio-ն, Radio Jan-ը, Europa plus-ը, Avtoradio-ն, Yerevan FM-ը, Shanson radio-ն, Marshal radio-ն, Nushikyan-ը, V.V.art Outdoor effect-ը, Bigboard-ը, Armada-ն, Adverland-ը, Image style-ը, Country style-ը, IP Marketing-ը, Media Stream-ը, Media Systems-ը, Digital Caramel-ը։

Лента

Рекомендуем посмотреть