Արցախում հումանիտար իրավիճակն են քննարկել Լավրովը և ԿԽՄԿ նախագահը - RadioVan.fm

Онлайн

Արցախում հումանիտար իրավիճակն են քննարկել Լավրովը և ԿԽՄԿ նախագահը

2021-10-18 16:22 , Политика, 799

Արցախում հումանիտար իրավիճակն են քննարկել Լավրովը և ԿԽՄԿ նախագահը

Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի (ՌԴ ԱԳ) նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Պավել Մաուրերի հետ:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական կայքի հրապարակումից տեղեկանում ենք, որ Լավրովն ու Մաուրերը կարծիքներ են փոխանակել աշխարհի տարբեր շրջաններում ճգնաժամերի արձագանքման թեմայի, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղում, Սիրիայում, Աֆղանստանում, Մյանմարում և Ուկրաինայում հակամարտությունների հումանիտար իրավիճակի վերաբերյալ:

«Կողմերը պատրաստակամություն են հայտնել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում հետագա բեղմնավոր համագործակցության համար, քննարկել են ԿԽՄԿ-ի գործունեությանը աջակցելու ձևերը»,-ասված է հաղորդագրությունում, որում, միաժամանակ, ընդգծվում է, որ Ռուսաստանի ԱԳՆ ղեկավարության և ԿԽՄԿ-ի միջև շփումները շարունակվում են, ավանդաբար ունեն կառուցողական և բովանդակալից բնույթ:

Лента

Рекомендуем посмотреть