ՀՀ է ներկրվել 200 հազար դեղաչափ «Սինոֆարմ» - RadioVan.fm

Онлайн

ՀՀ է ներկրվել 200 հազար դեղաչափ «Սինոֆարմ»

2021-10-18 16:04 , Политика, 1151

ՀՀ է ներկրվել 200 հազար դեղաչափ «Սինոֆարմ»

Հայաստանը ձեռք է բերել COVID-19-ի դեմ չինական «Սինոֆարմ» պատվաստանյութի հերթական խմբաքանակը՝ 200 հազար դեղաչափ։

ՀՀ առողջապահության նախարարությունից (ԱՆ) հայտնում են, որ պատվաստանյութի ներկրված խմբաքանակն առաջիկայում հասանելի կլինի առողջության առաջնային պահպանման օղակում և շարժական պատվաստումային կետերում:

Նշվում է, որ «Սինոֆարմ» պատվաստանյութն ունի Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից արտակարգ իրավիճակներում կիրառման թույլտվություն: Պատվաստանյութի արդյունավետության և անվտանգության տվյալները համապատասխանում են ԱՀԿ-ի կողմից սահմանված չափանիշներին:

«Ինչպես Հայաստանում կիրառվող մյուս պատվաստանյութերը, «Սինոֆարմ»-ը ևս նախատեսված է 18 և բարձր տարիքի անձանց շրջանում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումներ իրականացնելու համար»,-ասված է ԱՆ տարածած հաղորդագրությունում:

Նշենք՝ կորոնավիրուսի դեմ չինական պատվաստանյութի առաջին դեղաչափը ստացած քաղաքացիները վերջին օրերին լրատվամիջոցներին ահազանգել էին, որ չեն կարողանում ստանալ երկրորդ դեղաչափը, քանի որ այն պարզապես չկա Երևանի, և մարզերի բուժհաստատություններում։ Արձագանքելով անհանգստություններին՝ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային Կենտրոնը հայտնել էր, որ հանրապետությունում վերջին օրերին դիտվում է «Սինոֆարմ»-ի առկա քանակների որոշակի անբավարարություն։ Միաժամանակ նշվել էր, որ առողջապահության նախարարության կողմից բանակցություններ են տարվում՝ հնարավորինս սեղմ ժամկետներում պատվաստանյութի նոր խմբաքանակի ներկրման ուղղությամբ:

Лента

Рекомендуем посмотреть