«Պուտին-Փաշինյան հանդիպումից, ինչպես նաև դրան նախորդող բոլոր՝ եռակողմ կամ Մինսկի խմբի ձևաչափովհանդիպումներից որևէ տեղեկատվություն, որպես այդպիսին, բացակայում է: Սա խոսում է այն մասին, որ որևէ դրական տեղաշարժ հայկական կողմի համար իրենք արձանագրել չեն կարող՝ այլապես, իմանալով իշխանական քարոզչամեքենան, դրա մասին կթնդացնեին բոլոր հնարավոր ու անհնար հարթակներից»,-այդ մասին այսօր, լրագրողների հետ հանդիպմանը, ասաց Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։
Նրա գնահատմամբ՝ բանակցային գործընթացումմենք ունենք խիստ լուրջ խնդիրներ, և այդ խնդիրները շատ կանխատեսելի էին:
«Նախ՝ երբ Հայաստանի կողմից, ցավոք սրտի, հիմնական բանակցողը խոսում է խաղաղությունից, իսկ պատասխան ստանում թշնամու կողմից երեկվա միջադեպի պես դրսևորումները, ապա խոսել, որ մեր երկիրն անվտանգ է, աբսուրդի ժանրից է»,-շեշտեց պատգամավորը:
Ամենացցուն արտաքին մարտահրավերը Մամիջանյանի գնահատմամբ՝ այն է, որ մեծ հավանականություն կա, որ հակառակորդ կողմը փորձում է Ղարաբաղյան խնդրի կարգավորումը Մինսկի խմբի ձևաչափից տեղափոխել այլ հարթակ։
Մանրամասները՝ տեսանյութում։