Այսօր՝ հոկտեմբերի 15-ին, ժամը 15։00-ի սահմաններում, ադրբեջանական զինված ուժերի (ԶՈւ) ստորաբաժանումները կրակ են բացել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի, մասնավորապես՝ Երասխ գյուղի, և այդ հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով այրվել են գյուղի բնակիչներից մեկի անասնագոմը և խոտի դեզերը։
ՀՀ պաշտպանության նախարարությունը (ՊՆ) վստահեցնում է՝ ԶՈւ անձնակազմի և քաղաքացիական բնակչության շրջանում տուժածներ չկան։