Ալիևը Հայաստանին և Իրանին մեղադրել է իր երկրի տարածքով դեպի Եվրոպա թմրանյութեր փոխադրելու մեջ - RadioVan.fm

Онлайн

Ալիևը Հայաստանին և Իրանին մեղադրել է իր երկրի տարածքով դեպի Եվրոպա թմրանյութեր փոխադրելու մեջ

2021-10-15 19:01 , Политика, 1216

Ալիևը Հայաստանին և Իրանին մեղադրել է իր երկրի տարածքով դեպի Եվրոպա թմրանյութեր փոխադրելու մեջ

Այսօր Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) երկրների ղեկավարների խորհրդի առցանց նիստում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր ելույթում հայտարարել է, թե շուրջ 30 տարի Հայաստանը, Իրանի հետ համաձայնությամբ, օգտագործել է Ադրբեջանի նախկին տարածքները՝ Եվրոպա թմրանյութերի ապօրինի շրջանառության համար:

«Անցած տարվա ընթացքում, այն բանից հետո, երբ Ադրբեջանը վերահսկողություն հաստատեց Իրանի հետ պետական սահմանի 130 կիլոմետրանոց հատվածի վրա, որը գտնվում էր Հայաստանի վերահսկողության ներքո մոտ 30 տարի, արգելք դրեց թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը Իրանից Ադրբեջանի Ջաբրայիլի շրջանով դեպի Հայաստան և հետագայում Եվրոպա։ Ադրբեջանա-իրանական սահմանին առգրաված հերոինի ծավալները նախորդ տարիների համեմատ վերջին մեկ տարում կրկնակի ավելացել են։ Սա խոսում է այն մասին, որ մոտ 30 տարի Հայաստանը, Իրանի հետ համաձայնության գալով, օգտագործում էր Ադրբեջանի նախկին օկուպացված տարածքները դեպի Եվրոպա թմրանյութերի ապօրինի շրջանառության համար»,-Ալիևի խոսքերն են մեջբերում տեղի լրատվամիջոցները։

Лента

Рекомендуем посмотреть