«Պատրաստ ենք Հայաստանի հետ բանակցություններ սկսել սահմանազատման վերաբերյալ՝ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման պայմանով»․ Ալիև - RadioVan.fm

Онлайн

«Պատրաստ ենք Հայաստանի հետ բանակցություններ սկսել սահմանազատման վերաբերյալ՝ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման պայմանով»․ Ալիև

2021-10-15 18:55 , Политика, 1390

«Պատրաստ ենք Հայաստանի հետ բանակցություններ սկսել սահմանազատման վերաբերյալ՝  տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման պայմանով»․ Ալիև

«Պատերազմն ու հակամարտությունը մնացին պատմության մեջ: Մենք պատրաստ ենք Հայաստանի հետ բանակցություններ սկսել սահմանների սահմանազատման վերաբերյալ՝տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման պայմանով, և պատրաստ ենք նաև բանակցություններ սկսել Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի շուրջ»,-այդ մասին այսօր Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) երկրների ղեկավարների խորհրդի առցանց նիստում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Ադրբեջանը, որպես հաղթող երկիր, պատրաստ է կարգավորել հարաբերությունները: Հուսով ենք, որ Հայաստանը բաց չի թողնի այս պատմական հնարավորությունը»,-Ալիևի խոսքերն են մեջբերում տեղի լրատվամիջոցները։

Лента

Рекомендуем посмотреть