Միրզոյանը Բելառուսի գործընկերոջ հետ հանդիպմանն ընդգծել է Մինսկի խմբի մանդատի ներքո ԼՂ հարցի համապարփակ կարգավորման կարևորությունը - RadioVan.fm

Онлайн

Միրզոյանը Բելառուսի գործընկերոջ հետ հանդիպմանն ընդգծել է Մինսկի խմբի մանդատի ներքո ԼՂ հարցի համապարփակ կարգավորման կարևորությունը

2021-10-15 18:00 , Политика, 993

Միրզոյանը Բելառուսի գործընկերոջ հետ հանդիպմանն ընդգծել է Մինսկի խմբի մանդատի ներքո ԼՂ հարցի համապարփակ կարգավորման կարևորությունը

Հոկտեմբերի 15-ին Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) մասնակից պետությունների արտաքին գործերի (ԱԳ) նախարարների խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Մինսկում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Բելառուսի ԱԳ նախարար Վլադիմիր Մակեյի հետ:

ՀՀ արտաքին գործերի նախարարությունից (ԱԳՆ) հայտնում են, որ կողմերը մանրամասն անդրադարձել են հայ-բելառուսական համագործակցության օրակարգին ինչպես երկկողմ, այնպես էլ՝ բազմակողմ ձևաչափերի, այդ թվում՝ ՀԱՊԿ, ԵԱՏՄ, ԱՊՀ շրջանակներում։

Հարաբերությունների հետագա զարգացման առումով երկուստեք կարևորվել է բարձր և բարձրագույն մակարդակներում փոխայցելությունների իրականացումը։

Նախարարները գոհունակություն են հայտնել վերջերս երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջև Մինսկում անցկացված քաղաքական խորհրդակցությունների արդյունքների կապակցությամբ։

Երկուստեք ընդգծվել է տնտեսական կապերի ու ապրանքաշրջանառության ծավալների ընդլայնմանն ուղղված քայլերի անհրաժեշտությունը, և այդ համատեքստում կարևորվել Տնտեuական համագործակցության հարցերով հայ-բելառուuական միջկառավարական համատեղ հանձնաժողովի դերը: Որպես հետաքրքրություն ներկայացնող ուղղություններ առանձնացվել են բարձր ու տեղեկատվական տեխնոլոգիաները, գյուղատնտեսությունը, սննդի արդյունաբերությունը և այլն։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգության հարցերի: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի (ԼՂ) հակամարտությանը՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո տևական և համապարփակ կարգավորման կարևորությունը։

Лента

Рекомендуем посмотреть