Առավոտյան ադրբեջանական կողմը կրակել է ՊԲ սանիտարական մեքենայի ուղղությամբ, տուժածներ չկան․ Արցախի ՊՆ - RadioVan.fm

Онлайн

Առավոտյան ադրբեջանական կողմը կրակել է ՊԲ սանիտարական մեքենայի ուղղությամբ, տուժածներ չկան․ Արցախի ՊՆ

2021-10-15 13:00 , Общество, 1195

Առավոտյան ադրբեջանական կողմը կրակել է ՊԲ սանիտարական մեքենայի ուղղությամբ, տուժածներ չկան․ Արցախի ՊՆ

Հոկտեմբերի 15-ին, ժամը 09։00-ի սահմաններում, ադրբեջանական Զինված ուժերի (ԶՈւ) ստորաբաժանումները կրակ են բացել Արցախի հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված Պաշտպանության բանակի (ՊԲ) ստորաբաժանման սանիտարական մեքենայի ուղղությամբ։

Արցախի պաշտպանության նախարարության (ՊՆ) հաղորդմամբ՝ հայկական կողմից տուժածներ չկան։ Դեպքի վերաբերյալ տեղեկացվել է Արցախում Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը։

Արցախի պաշտպանության նախարարությունը (ՊՆ) հայտարարում է, որ շարունակում է հավատարիմ մնալ հրադադարի ռեժիմի պահպանմանը և կոչ է անում ադրբեջանական կողմին նույնպես ձեռնպահ մնալ իրադրությունն ապակայունացնող գործողություններից:

Հիշեցնենք՝ գիշերն էլ հաղորդվել էր, որ ադրբեջանական զինված ուժերը երեկ երեկոյան կրակ են բացել Արցախի արևելյան սահմանագոտում տեղակայված Պաշտպանության բանակի մարտական հենակետի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային վիրավորում է ստացել 6 զինծառայող: 2-ի վիճակը, հաղորդել էր ՀՀ մարդու իրավունքերի պաշտպանը, ծանր է։

Կեսգիշերն անց հաղորդվեց, որ իրավիճակը շփման գծի ողջ երկայնքով կայունացել է, Արցախի ՊՆ-ի վստահեցմամբ՝ հայկական կողմը դիրքային ու տարածքային կորուստներ չունի:

Лента

Рекомендуем посмотреть