Բանակի կարիքների համար ՌԴ ՊՆ-ն ՀՀ ՊՆ-ին 50.000 դեղաչափ «Սպուտնիկ-Վ» պատվաստանյութ է փոխանցել - RadioVan.fm

Онлайн

Բանակի կարիքների համար ՌԴ ՊՆ-ն ՀՀ ՊՆ-ին 50.000 դեղաչափ «Սպուտնիկ-Վ» պատվաստանյութ է փոխանցել

2021-10-14 19:30 , Политика, 711

Բանակի կարիքների համար ՌԴ ՊՆ-ն ՀՀ ՊՆ-ին 50.000 դեղաչափ «Սպուտնիկ-Վ» պատվաստանյութ է փոխանցել

Հայաստանի Հանրապետության (ՀՀ) պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի և Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի միջև ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ ՌԴ պաշտպանության նախարարությունը (ՊՆ) ՀՀ պաշտպանության նախարարությանն է փոխանցել է 50.000 դեղաչափ «Սպուտնիկ-Վ» պատվաստանյութ:

ՀՀ պաշտպանական գերատեսչության փոխանցմամբ՝ հոկտեմբերի 14-ին պատվաստանյութի խմբաքանակը ռազմատրանսպորտային ինքնաթիռով տեղափոխվել է Երևան:

«Ստացված պատվաստանյութը կօգտագործվի ՀՀ զինված ուժերի կարիքների համար, խմբաքանակի մի մասն էլ կհատկացվի ՀՀ առողջապահության նախարարությանը՝ քաղաքացիական անձանց պատվաստումների նպատակով։

ՀՀ պաշտպանության նախարարությունը շնորհակալություն է հայտնում ՌԴ պաշտպանության նախարարությանը պատվաստանյութի խմբաքանակը ՀՀ զինված ուժերին փոխանցելու, ինչպես նաև համավարակի դեմ պայքարում արդյունավետ օգնություն ցուցաբերելու համար»,-ասված է ՊՆ տարածած հաղորդագրությունում:

Лента

Рекомендуем посмотреть