Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը (ԱՀ ՊՆ) տեղեկացնում է, ոը սահմանային գոտում տեղի ունեցած միջադեպերից հետո օպերատիվ-մարտավարական իրադրությունը այս պահին հանգիստ է: Հայկական կողմը դիրքային ու տարածքային կորուստներ չունի: Ընդգծվում է, որ Պաշտպանության բանակի (ՊԲ) հրամանատարությունը ԱՀ իշխանությունների հետ համակարգված աշխատանքներ է տանում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ` ուղղված իրավիճակի հետագա լիցքաթափմանը:
Նշենք` ժամ առաջ տարածած հաղորդագրությամբ Արցախի պաշտպանական գերատեսչությունը հայտնել էր, որ ադրբեջանական զինված ուժերը (ԶՈւ) հոկտեմբերի 14-ի երեկոյան կրակ են բացել Արցախի արևելյան սահմանագոտում տեղակայված ՊԲ մարտական հենակետի ուղղությամբ, ինչի արդյունքում հրազենային վիրավորում է ստացել 6 զինծառայող:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի փոխանցմամբ` 2-ի վիճակը ծանր է: