Ադրբեջանական զինված ուժերը (ԶՈւ) հոկտեմբերի 14-ի երեկոյան կրակ են բացել Արցախի արևելյան սահմանագոտում տեղակայված Պաշտպանության բանակի (ՊԲ) մարտական հենակետի ուղղությամբ, ինչի արդյունքում հրազենային վիրավորում է ստացել 6 զինծառայող: Այդ մասին հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը (ՊՆ):
«Միջադեպի մասին անհապաղ տեղեկացվել է Արցախում ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը», -ասված է հաղորդագրությունում: