Վենեսուելայում նվազագույն աշխատավարձը կբարձրանա 60%-ով - RadioVan.fm

Онлайн

Վենեսուելայում նվազագույն աշխատավարձը կբարձրանա 60%-ով

2017-05-01 21:25 , Мир, 1049

Վենեսուելայում նվազագույն աշխատավարձը կբարձրանա 60%-ով

Մայիսի 1-ից Վենեսուելայում նվազագույն աշխատավարձի կտրուկ բարձրացում է ակնկալվում: Երկրում ընթացող զանգվածային բողոքի ցույցերի ֆոնին՝ երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն նախօրեին նվազագույն աշխատավարձը միանգամից 60%-ով բարձրացնելու մասին հայտարարրություն է արել: Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ այդպիսով այն 40 հազար բոլիվարից կհասնի 65 հազարի: Նաև առաջին անգամ կսահմանվեն լրացուցիչ վճարումներ՝ կենսաթոշակառուներին՝ 19.506 բոլիվարի չափով։

Այս բարձրացումն ընթացիկ տարում արդեն երրորդն է և տեղի է ունենում բարձր ինֆլյացիայի ֆոնին։

Վենեսուելայում, նշենք, հակակառավարական զանգվածային բողոքի ցույցերն ընթանում են ապրիլի 4-ից: Ցուցարարները պահանջում են իշխանությունների հրաժարականը` պնդելով, որ հենց կառավարությունն է քաղաքական և տնտեսական ճգնաժամի պատասխանատուն:

Վերջին տվյալների համաձայն՝ ոստիկանների հետ կատաղի բախումներով ուղեկցվող ցույցերի հետևանքով արդեն զոհվել է մոտ 30 մարդ։

Лента

Рекомендуем посмотреть