«Հաղորդակցության ուղիների բացումը օգուտներ կբերի տարածաշրջանի բոլոր երկրներին և կամրապնդի Հարավային Կովկասի դերը միջազգային տրանսպորտային ծրագրերում»,- Մինսկում անցկացվող ԱՊՀ երկրների արտգործնախարարների հանդիպմանն իր ելույթում ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Բայրամովն ընդգծել է, թե, չնայած բոլոր դժվարություններին, Ադրբեջանը պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ՝ միջազգային իրավունքի, մասնավորապես, պետությունների ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնմխելիությունը ճանաչելու սկզբունքների հիման վրա։
Նա նաև նշել է, թե Ադրբեջանը կոչ է անում սկսել սահմագծման և սահմանազատման գործընթացը։