Հայաստանում գործարկվում է Viber-ի անհետացող հաղորդագրությունների գործառույթը խմբային զրույցներում - RadioVan.fm

Онлайн

Հայաստանում գործարկվում է Viber-ի անհետացող հաղորդագրությունների գործառույթը խմբային զրույցներում

2021-10-14 18:58 , Наука, HiTech, 1037

Հայաստանում գործարկվում է Viber-ի անհետացող հաղորդագրությունների գործառույթը խմբային զրույցներում

Այժմ կարող եք խմբային զրույցներում կարգավորել հաղորդագրությունների անհետացման ժամանակը՝ 10 վայրկյանից մինչև մեկ օր, ինչպես նաև պաշտպանել ձեր նամակագրությունն ուրիշին փոխանցելուց, արգելել պատճենումը կամ սքրինշոթը։ Գործառույթն արդեն հասանելի է Հայաստանում։

Այդ մասին հայտնում է «Հայկական PR ասոցիացիան»։

«Նորամուծության շնորհիվ Viber-ի օգտատերերը կարող են խմբային զրույցում կարգավորել հաղորդագրությունների անհետացումը հաղորդագրությունը կարդալուց 10 վայրկյան, մեկ րոպե, մեկ ժամ կամ մեկ օր հետո: Android OS 6 և ավելի նոր տարբերակ ունեցող սարքերում, անհետացող հաղորդագրությունների գործառույթն օգտագործելիս, Viber-ն արգելափակում է հաղորդագրության փոխանցումը մեկ այլ օգտատիրոջ, պատճենումը (copy) կամ սքրինշոթը։ IOS-ը և Android-ի ավելի վաղ տարբերակներ օգտագործողներն ինքնաբերաբար կտեղեկացվեն, եթե զրուցարանում ինչ-որ մեկը իր անհետացող հաղորդագրությունը սքրինշոթ անի: Այս գործառույթը կարող է կիրառվել ցանկացած տիպի հաղորդագրության, ներառյալ լուսանկարների և սթիքերների համար:

Օրինակ, տնային խնջույք կազմակերպելիս կարող եք ձեր ընկերներին ուղարկել ինտերկոմի կոդն անմիջապես Viber-ի խմբակային չաթում և անհետացող հաղորդագրության ժամաչափ սահմանել 1 րոպե: Հաղորդագրությունը կանհետանա օգտատերերի կարդալուց մեկ րոպե անց:

Viber-ում մասնավոր և խմբային զրույցները պաշտխանված են ծայրից ծայր (End-to-end) կոդավորմամբ, ինչի շնորհիվ օգտատերերը կարող են վստահ լինել, որ իրենց կապը մնում է մասնավոր և ապահով: Անհետացող հաղորդագրությունները բազմաթիվ գործիքներից լոկ մեկ է, որի շնորհիվ Viber-ն ապահովում է հաղորդագրությունների տարածման և շփման անվտանգ ծառայություն: Այս գործառույթի շնորհիվ օգտատերերը կարող են վստահ լինել ինչպես անձնական, այնպես էլ խմբային զրույցների հաղորդակցության գաղտնիությանը:

«Մենք ուրախ ենք, որ Viber-ն իր բոլոր օգտատերերին նոր հնարավորություն է ընձեռում՝ ուրիշների հետ առավել անվտանգ հաղորդակցվելու համար», - ասաց Rakuten Viber-ի արտադրության գծով փոխնախագահ Նադավ Մելնիկը: «Մեր օգտատերերի անվտանգությունը երկար տարիներ եղել է մեր գերակա առաջնահերթությունը, և դա հաստատում է նաև ծայրից ծայր գաղտնագրման առկայությանը, որը կանխադրված օգտագործվում է Viber- ում: Այս թարմացումով մեր օգտատերերի միջև հաղորդակցության գաղտնիության պաշտպանությունն ավելի անհատականացված է դառնում»»,-նշված է հաղորդագրությունում։

Viber-ի մասին

Viber-ը զանգեր կատարելու և հաղորդագրություններ ուղարկելու հավելված է, որը հնարավորություն է տալիս բոլորին մշտապես լինել կապի մեջ անկախ գտնվելու վայրից։

Ամբողջ աշխարհում օգտատերերը միմյանց անվճար տեքստային հաղորդագրություններ են ուղարկում, տեսազանգեր կատարում, զրուցում խմբային զրուցարաններում, հաղորդակցվում նախընտրած բրենդների և հայտնի մարդկանց հետ, ինչպես նաև հետևում նորություններին: Ընկերությունը երաշխավորում էհավելվածից օգտվողների ազատությունն ու անվտանգ հաղորդակցությունը:

Viber-ը պատկանում է Rakuten Inc.-ին, որը էլեկտրոնային առևտրի և ֆինանսական ծառայությունների համաշխարհային առաջատարն է: Viber հավելվածը «Barcelona» ֆուտբոլային և «Golden State Warriors» բասկետբոլային ակումբների պաշտոնական մեսենջերն է՝ զանգերի և ակնթարթային հաղորդագրությունների ծրագիրը:

Лента

Рекомендуем посмотреть