ՊՆ-ի միջնորդությամբ՝ արական սեռի քաղաքացիներին անձնագրեր կտրամադրվեն ավելի երկար վավերականության ժամկետով - RadioVan.fm

Онлайн

ՊՆ-ի միջնորդությամբ՝ արական սեռի քաղաքացիներին անձնագրեր կտրամադրվեն ավելի երկար վավերականության ժամկետով

2021-10-14 18:51 , Политика, 1198

ՊՆ-ի միջնորդությամբ՝ արական սեռի քաղաքացիներին անձնագրեր կտրամադրվեն ավելի երկար վավերականության ժամկետով

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել «ՀՀ քաղաքացու անձնագրի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Նույնականացման քարտերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերին:

Ի թիվս առաջարկվող մի շարք փոփոխությունների՝ առաջարկվում է նաև լիազորություն վերապահել ՀՀ ոստիկանությանը՝ ՀՀ պաշտպանության նախարարի հիմնավորված միջնորդության հիման վրա ավելի երկար վավերականության ժամկետով անձնագրեր տրամադրել նախազորակոչային, զորակոչային տարիքի կամ պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող արական սեռի ՀՀ քաղաքացիներին:

Առաջարկությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ շատ հաճախ պարտադիր ժամկետային զինվորական ծառայության մեջ գտնվող անձը օտարերկրյա պետություններում անցկացվող սպորտային, մշակութային, զինվորական կամ այլ միջոցառումների մասնակցելու համար հնարավորություն չի ունենում դուրս գալ ՀՀ տարածքից, քանի որ անձնագիրը տրամադրվում է մինչև 18 տարին լրանալը:

Лента

Рекомендуем посмотреть