Ղարաբաղի հարցով ձեռք բերված պայմանավորվածությունները բավարար են տարածաշրջանում վերջնական քաղաքական կարգավորման հասնելու համար:
Tvzvezda-ի հաղորդմամբ՝ այդ մասին հայտարարել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Միացյալ շտաբի ղեկավար, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը՝ նշելով, որ Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) միջնորդությամբ հաջողվել է դադարեցնել մարտական գործողությունները:
«Ներկա պահին ձեռք բերված պայմանավորվածությունները նպաստում են Լեռնային Ղարաբաղի շուրջ ճգնաժամի քաղաքական կարգավորման համար անհրաժեշտ պայմանների ձևավորմանը»-ասել է Սիդորովը՝ միաժամանակ նկատելով, որ, թեև, մայիսից պարբերաբար հրադադարի ռեժիմի խախտումներ են եղել, այդուամենայնիվ, այժմ կողմերի միջև կառուցողական երկխոսություն է ձևավորվում: