Արցախից տեղահանվածներին 30 և 68 հազարական դրամ այլևս չի տրվում, քննարկվում է 50 և 25 հազարական տալու հնարավորությունը. ՀՀ-ում Արցախի օպերատիվ շտաբի պետ - RadioVan.fm

Онлайн

Արցախից տեղահանվածներին 30 և 68 հազարական դրամ այլևս չի տրվում, քննարկվում է 50 և 25 հազարական տալու հնարավորությունը. ՀՀ-ում Արցախի օպերատիվ շտաբի պետ

2021-10-14 16:42 , Политика, 889

Արցախից տեղահանվածներին 30 և 68 հազարական դրամ այլևս չի տրվում, քննարկվում է 50 և 25 հազարական տալու հնարավորությունը. ՀՀ-ում Արցախի օպերատիվ շտաբի պետ

Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, ԱՀ Ազգային ժողովի (ԱԺ) նախագահ Արթուր Թովմասյանն այցելել է ՀՀ-ում Արցախի Հանրապետության կառավարության օպերատիվ շտաբ:

Շտաբից հայտնում են, որ Արցախի խորհրդարանի ղեկավարը ծանոթացել է շտաբի աշխատանքների ընթացքին, իրականացվող ծրագրերին, լսել այդ մասին Շտաբի պետի տեղեկատվությունը, ով, մասնավորապես նշել է, որ 30 և 68 հազարականների տրամադրման ծրագիրն այլևս չի գործում, սակայն ՀՀ կառավարության կողմից քննարկվում է 50 և 25 հազարականների տրամադրման ծրագրի գործարկման հնարավորությունը:

Միքայել Վիրաբյանը նշել է, որ հիմք ընդունելով բնակիչների հետ հանդիպումները, լսելովնրանց բողոքները, առաջարկել է բռնի տեղահանված յուրաքանչյուր անձինպետության կողմից կշռվածմիջինովտրամադրել ֆինանսական օժանդակություն այն հաշվով, որ նրանք կարողանան հատուցել կումանալ՝ այդ թվում նաև՝ վարձավճարի և սննդի ծախսերը:

ԱԺ նախագահԱրթուր Թովմասյանը հավանություն է տվել Միքայել Վիրաբյանի տեսակետներին և պատրաստակամություն հայտնել համակողմանի օժանդակել այդ խնդիրների լուծմանը:

Лента

Рекомендуем посмотреть