«COVID-19-ից ևս մեկ ծննդկան է մահացել»․ նախարար - RadioVan.fm

Онлайн

«COVID-19-ից ևս մեկ ծննդկան է մահացել»․ նախարար

2021-10-14 14:03 , Общество, 1565

«COVID-19-ից ևս մեկ ծննդկան է մահացել»․ նախարար

Հոկտեմբերի 12-ին կորոնավիրուսային հիվանդությունից (COVID-19) ևս մեկ ծննդկան է մահացել։ Այդ մասին հայտնում է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Չնայած մեր մասնագետների գործադրած հսկայական ջանքերին, չհաջողվեց փրկել երիտասարդ կնոջ կյանքը»,-ֆեյսբուքյան իր էջում գրել է նախարարը՝ շեշտելով, որ COVID-19-ի դեմ պատվաստանյութերն անվտանգ են հղիություն պլանավորողների և հղիների համար, պատվաստանյութերը պաշտպանում են նրանց։

Նախարար Ավանեսյանը, միաժամանակ, կիսվել է տեսանյութով, որում քաղաքացին՝ Արևիկ Մելքոնյանը, պատմում է, որ հղիությունը պլանավորելուց առաջ պատվաստվել է COVID-19-ի դեմ:

Հիշեցնենք՝ կորոնավիրուսային հիվանդության բուժմամբ զբաղվող վերապրոֆիլավորված հիվանդանոցներից մեկում հղիի մահվան առաջին դեպքի մասին առողջապահության նախարարությունը հայտնել էր սեպտեմբերի 13-ին։ Նշվել էր, որ 23-ամյա կինն ունեցել է սուր շնչառական անբավարարություն, երկկողմանի թոքաբորբ՝ թոքերի 40 տոկոս ախտահարմամբ։

Лента

Рекомендуем посмотреть