Ռազմական ործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով երեկ իրականացվել են Հադրութի շրջանում:
Արցախի Հանրապետության ներքին գործերի նախարարության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից (ԱԻՊԾ) հայտնում են,որ հայտնաբերվել է ևս 2 աճյուն: Նրանց ինքնությունը կպարզվի դատաբժշկական փորձաքննությունից հետո:
Այդպիսով՝ Արցախի գրավյալ տարածքներում 2020 թվականի նոյեմբերի 13-ից իրականացված որոնումների արդյունքում` փրկարարական ջոկատները մինչ օրս հայտնաբերել և տարհանել են ընդհանուր 1683 աճյուն։
ԱԻՊԾ-ից նշում են, որ որոնումների առաջիկա ուղղությունների և արդյունքների մասին կտրամադրեն հավելյալ տեղեկություն։