«Ընդհանուր առմամբ՝ գոհ ենք Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահների գործունեությունից»․ Ալիևը՝ La Repubblica-ին - RadioVan.fm

Онлайн

«Ընդհանուր առմամբ՝ գոհ ենք Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահների գործունեությունից»․ Ալիևը՝ La Repubblica-ին

2021-10-13 18:36 , Политика, 1225

«Ընդհանուր առմամբ՝ գոհ ենք Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահների գործունեությունից»․ Ալիևը՝ La Repubblica-ին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իտալական La Repubblica թերթին տված հարցազրույցում ասել է, թե, ընդհանուր առմամբ, գոհ է Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահների գործունեությունից:

«Արդեն շուրջ մեկ տարի է անցել, ինչ պատերազմն ավարտվել է, և ռուս խաղաղապահները տեղեկայվել են Ադրբեջանում՝ Ղարաբաղի շրջանում։ Առանձին մանր միջադեպերը չհաշված՝ իրավիճակը կայուն է։ Ընդհանուր առմամբ, մենք գոհ ենք: Իհարկե, որոշ հարցեր դեռ լուծման են սպասում։ Խոսքը, մասնավորապես, օտարերկրացիների մասին է, ովքեր պարտավոր են այս պահին ռուս խաղաղապահների հսկողության տակ գտնվող մեր տարածքներ այցելելու համար ստանալ Ադրբեջանի իշխանությունների թույտվությունը, բայց որոշ օտարերկրացիներ դեռ շարունակում են ապօրինաբար հասնել մեր տարածքներ, ռուսաստանցի խաղաղապահների տեղակայման շրջաններ»,-Ալիևի հարցազրույցից մեջբերում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Ադրբեջանի նախագահն ընդգծել է, թե դրան վերջ տալու համար այդ հարցը ներկայացվել է Ռուսաստանի պատկան մարմիններին՝ պաշտպանության նախարարությանը։

«Այս և մի շարք այլ հարցեր պետք է լուծվեն: Բայց ներկայումս մենք, ընդհանուր առմամբ, գոհ ենք նրանց գործունեությունից»,-հայտարարել է Ալիևը։

Лента

Рекомендуем посмотреть