«Հակամարտությունները պետք է կարգավորվեն երկխոսության միջոցով, ոչ թե ուժի կիրառմամբ: Մենք դեմ ենք բռնությանը»,-այս մասին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում ասաց երկօրյա պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը:
Նանշեց, որ Հնդկաստանն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացին։
«Սա առաջ ընթանալու ամենակենսունակ եղանակ է»,-ընդգծեց Հնդկաստանի գլխավոր դիվանագետը։
Նշենք՝ Սուբրամանյամ Ջայշանկարի հետ համատեղ մամլո ասուլիսում Արարատ Միրզոյանը նշել է, որ Հնդկաստանը՝ որպես աշխարհի խաղաղասեր քաղաքականություն վարող պետություն, կարող է իր ներդրումը ունենալ Հարավային Կովկասում կայունությանը, զարգացմանը և խաղաղությանը։