«Հնդկաստանը՝ որպես աշխարհի խաղաղասեր քաղաքականություն վարող պետություն, կարող է իր ներդրումը ունենալ Հարավային Կովկասում խաղաղությանը․ Միրզոյան - RadioVan.fm

Онлайн

«Հնդկաստանը՝ որպես աշխարհի խաղաղասեր քաղաքականություն վարող պետություն, կարող է իր ներդրումը ունենալ Հարավային Կովկասում խաղաղությանը․ Միրզոյան

2021-10-13 17:31 , Политика, 942

«Հնդկաստանը՝ որպես աշխարհի խաղաղասեր քաղաքականություն վարող պետություն, կարող է իր ներդրումը ունենալ Հարավային Կովկասում խաղաղությանը․ Միրզոյան

«Հնդկաստանը՝ որպես աշխարհի խաղաղասեր քաղաքականություն վարող պետություն, կարող է իր ներդրումը ունենալ Հարավային Կովկասում կայունությանը, զարգացմանը և խաղաղությանը և մենք բարձր ենք գնահատում Հնդկաստանի սկզբունքային դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և համապարփակ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի շրջանակում»,-այդ մասին արտաքին գործերի նախարարությունում Հայաստանի և Հնդկաստանի արտաքին գործերի (ԱԳ) նախարարների համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Արարատ Միրզոյանը՝ շեշտելով, որ հայկական կողմի դիրքորոշումը հստակ է՝ ուժի կիրառումը չի կարող հիմք հանդիսանալ հակամարտության լուծման համար։

Միրզոյանը, միաժամանակ, գոհունակություն հայտնեց Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հերթական նստաշրջանի աշխատանքներին զուգահեռ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ տեղի ունեցած հանդիպումների առնչությամբ։ Նա նշել է, որ ՀՀ-ն ողջունում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում խաղաղ բանակցությունների վերսկսումը։

«Մենք տեսնում ենք Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի լուծումը միայն այս ֆորմատով, խաղաղ բանակցությունների միջոցով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։ Ձեռք ենք բերել կոնկրետ պայմանավորվածություններ հանդիպման ընթացքում նախ քննարկել ու փորձել լուծում տալ հումանիտար հարցերին, ինչպիսիք են հայ ռազմագերիների ազատ արձակումը, անհայտ կորած զինվորների ու քաղաքացիական անձանց ճակատագրի հետագա պարզաբանումը, մատչելիությունը հայկական մշակութային հուշարձաններին, հատկապես նրանց, որոնք այժմ մնացել են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո և մի շարք այլ խնդիրներ, ապա հետագայում ձեռնամուխ լինել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի հիմնական կոմպոնենտի՝ ըստ էության Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի շուրջ քննարկումներին»,-ասաց Միրզոյանը՝ հավելելով, որ նախատեսվում է համանախագահների այցը տարածաշրջան։

Արարատ Միրզոյանը-Սուբրամանյամ Ջայշանկար համատեղ մամլո ասուլիսի մանրամասները՝ տեսանյութում։

Նշենք՝ Հնդկաստանի ԱԳ նախարարը Հայաստան է ժամանել երեկ երեկոյան, օդանավակայանում նրան դիմավորել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը:

Այսօր Հայաստանի և Հնդկաստանի ԱԳ նախարարներն առանձնազրույց են ունեցել, որին հաջորդել է նախարարների հանդիպումն ընդլայնված կազմով:

Երկօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանած Հնդկաստանի արտաքին գործերի նախարարը ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի ուղեկցությամբ այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել Ցեղասպանության զոհերի հիշատակին:

Նշենք՝ սա Հնդկաստանի արտաքին գործերի նախարարի՝ Հայաստանի Հանրապետություն կատարած առաջին այցն է:

Лента

Рекомендуем посмотреть