«Այսօր ես հանդիպեցի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Հանդիպումը շատ արդյունավետ էր: Մենք քննարկեցինք երկկողմ օրակարգը և իրավիճակը տարածաշրջանում: Մենք կշարունակենք շփումները ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար»,-գիշերը Twitter- ում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Сегодня встретился с президентом РФ Владимиром Путиным. Встреча была весьма продуктивной. Обсудили как двустороннюю повестку, так и ситуацию в регионе. Продолжим контакты для реализации достигнутых договоренностей. pic.twitter.com/l5cuCUwdvn
— Nikol Pashinyan (@NikolPashinyan) October 12, 2021
Ավելի վաղ Հայաստանի կառավարության լրատվականը հաղորդել էր, որ Փաշինյան-Պուտին մոսկովյան հանդիպմանը կողմերը կքննարկեն 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքին, տարածաշրջանում կայունության ամրապնդման, տնտեսական կապերի վերականգնման հետագա քայլերին ու տեղի ունեցող զարգացումներին վերաբերող հարցեր, ինչպես նաև կքննարկեն նաև հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների օրակարգային, ինչպես նաև ինտեգրացիոն միավորումներում հետագա փոխգործակցությանը վերաբերող հարցեր:
Նախօրեին Ռուսաստանի նախագահի հետ ունեցած առանձնազրույցում Հայաստանի վարչապետն ընդգծել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մնում է չլուծված, հակամարտության լուծման ու մեր տարածաշրջանում անվտանգության ապահովման գործում առանցքային համարելով Ռուսաստանի դերակատարությունը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր: