Հիմնանորոգման աշխատանքներ են տարվում Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական ճանապարհի մի քանի հատվածներում։
«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ -ի տեղադրած տեսանյութը ներկայացնում է Մ-2 միջպետական ճանապարհի կմ150+700 – կմ167+600 հատվածի հիմնանորոգման աշխատանքները։
Նշվում է, որ այդ հատվածն անցնում է Վայոց ձորի մարզով՝ Զառիթափ, Սարավան բնակավայրերի մոտով։
Կապալառու կազմակերպությունն է «Վայքի ՃՇՇ»-ն ՓԲԸ։
Մոտ 17 կմ երկարությամբ ճանապարհի վրա իրականացվում են ասֆալտապատման աշխատանքներ։
Աշխատանքների ավարտը նախատեսված է այս տարվա վերջին։
Հիմնանորոգումը կատարվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։