Մայիսի 1-ին՝ Աշխատավորների միջազգային տոնին ընդառաջ, «Սանիթեք» ընկերությունը սոցիալական հոլովակ է հրապարակել այն մասին, որ ցանկացած աշխատանքի, այդ թվում նաև աղբահանության ծառայության հետնաբեմում՝ կանգնած են մարդիկ ու մարդկային պատմություններ, իսկ «Սանիթեքը»,- նշում են ընկերությունից,- մարդիկ են և ոչ՝ մեքենաներ։ Այդ մարդկային պատմություններից մեկն էլ ներկայացված է սոցիալական հոլովակում, որը նաև շրջակա միջավայրի հանդեպ հոգատար լինելու յուրատեսակ կոչ է քաղաքացիներին:
Ինչպես հայտնում են ընկերությունից՝ սոցիալական հոլովակը կոչված է նպաստելու հանրային ծառայության ոլորտում մարդկանց կողմից քաղաքային միջավայրի հանդեպ պատասխանատվության և հոգատարության մշակույթի ձևավորմանը։