Հոկտեմբերի 12-13-ը պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն (ՀՀ) կժամանի Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը։
ՀՀ արտաքին գործերի նախարարության (ԱԳՆ) մամուլի քարտուղար Վահան Հունանյանի տեղեկացմամբ՝ հոկտեմբերի 13-ին ՀՀ ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Հնդկաստանի ԱԳ նախարարների հանդիպումը:
Պաշտոնական այցի շրջանակներում նախատեսված են նաև հանդիպումներ ՀՀ վարչապետի և ՀՀ ԱԺ նախագահի հետ:
Հնդկաստանի արտգործնախարարի՝ առաջին անգամ Հայաստան այցին է անդրադարձել Ազգային-ժողովրդավարական բևեռի խորհրդի անդամ, քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը՝ նշելով․
«Հնդկաստանի ԱԳ նախարարը հենց այնպես չէ, որ առաջին անգամ Հայաստան է գալիս: Նա գալիս է փորձելու խափանել Զանգեզուրի միջանցքը և աջակցելու Հայաստանի փրկության երաշխիք Հյուսիս-Հարավ Տրանսպորտային Միջանցքին:
Նա գալիս է նաև պակիստանա-թուրք-ադրբեջանական ռազմական տանդեմին հակակշիռ ստեղծելու հիմքեր գցելու համար»: