«Ես ձեզ խոստանում եմ, որ Հայաստանի Հանրապետությունում (ՀՀ) շատ կարճ ժամանակ անց մարդիկ առանց պատվաստման չեն կարողանալու տարբեր տեղեր, այդ թվում նաև Ազգային ժողովի (ԱԺ) շենք մտնել»,- այդ մասին այսօր լրագրողներին ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Նա նաև հայտնել է, որ շուտով Ազգային ժողովի շենք չեն կարող մտնել նրանք, ովքեր պատվաստված չեն։
Սիմոնյանը, վրդովվելով լրագրողի այն հարցից, թե ինչու նա ասուլիսի ժամանակ դիմակ չի կրում, ասել է, որ դիտողությունը չի ընդունում, քանի որ լրագրողը դրա իրավունքը չունի։
«Ես համ պատվաստված եմ, համ էլ վարակվել եմ, համ էլ տեսա, որ դուք առանց դիմակի եք, մտածեցի, որ ես էլ կարող եմ չկրել»,-միաժամանակ նշել է խորհրդարանի նախագահը։