Իրանի բանակը և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) այսօր զանգվածային օդային զորավարժություններ են սկսել երկրի կենտրոնական շրջաններում։
Ինչպես հայտնում է Mehr գործակալությունը զորավարժությունների նպատակն է ամրապնդել երկրի երկինքը թշնամու սպառնալիքներից պաշտպանելու պատրաստակամությունը:
«Վելայաթ» խորագիրը կրող զորավարժություններին մասնակցում է Իրանի բանակի հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) ստորաբաժանումները, IRGC օդատիեզերական դիվիզիան և բանակի ռազմաօդային ուժերը:
Նկատենք՝ սա Իրանում վերջին երկու շաբաթվա ընթացքում արդեն երկրորդ զորավարժություններն են. մինչ այս՝ Իրանի զինված ուժերը լայնածավալ զորավարժություններ են անցկացրել Ադրբեջանի հետ սահմանին՝ հրետանու, անօդաչու թռչող սարքերի և ուղղաթիռների ներգրավմամբ։