ՀՀ առողջապահության նախարարությունը (ԱՆ) հայտնում է, որ եղանակային փոփոխություններով պայմանավորված՝ COVID-19-ի դեմ պատվաստումներ իրականացնող շարժական կայանների աշխատանքային գրաֆիկում կատարվել են փոփոխություններ:
Ըստ այդմ՝ պատվաստումներն իրականացվում են
Երևանում՝
- Հյուսիսային պողոտա` 12:00-16:30
- ԵՊՀ` 11:30-15:30
- «Ռոսիա մոլ»` 16:00-20:00
- «Մալիբուի» հարակից տարածք` 13:00-17:00
- Վերնիսաժ` «Վարդանանց» ԲԿ-ի տարածք` 13:00-18:00
- Կասկադ համալիր` 14:00-18:00
Մարզերում՝
- Լոռու մարզ, Վանաձոր (Հայքի հրապարակ) 10:00 -17:00
- Շիրակի մարզ, Գյումրի (Վարդանանց հրապարակ)` 10:00-15:30։