ՀՀ պաշտպանության նախարարությունն (ՊՆ) այսօր տարածած հաղորդագրությամբ հայտնում է, որ երեկ՝ հոկտեմբերի 11-ին, Մոսկվայում կայացել է նախարար Արշակ Կարապետյանի հանդիպումը Ռուսաստանի Դաշնության (ՌԴ) պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ:
Հաղորդվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանական ոլորտում հայ-ռուսական համագործակցությանը, հայ-ադրբեջանական սահմանային իրադրությանը և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր:
Հիշեցնենք՝ Արշակ Կարապետյանը Մոսկվա է մեկնել հոկտեմբերի10-ին։