Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանը հարմար ժամանակ կայցելի Երևան և Բաքու։
Իրանի գլխավոր դիվանագետը շեշտել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը Իրանի լավ հարևաններն են, հետևաբար իրենք չեն կարող աշխատել միմյանց դեմ։
«Հարևաններին, ներառյալ հյուսիսային հարևաններին ուշադրության կենտրոնում պահելը Իրանի նոր կառավարության արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է»,- է Mehr գործակալության փոխանցմամբ՝ ասել է Հոսեյն Ամիր-Աբդոլլահիանը՝ շեշտելով, որ Իրանի արտաքին քաղաքականությունը հավասարակշռված է։