Բասկերի երկրի խորհրդարանն այսօր՝ հոկտեմբերի 8-ին, միաձայն ընդունել է բանաձև, որով, մասնավորապես, Ադրբեջանից պահանջում է ազատ արձակել հայ ռազմագերիներին:
Այս մասին տեղեկացնում է Իսպանիայում Հայաստանի դեսպանությունը:
«Բասկերի երկրի խորհրդարանն այսօր միաձայն ընդունել է բանաձև, որով Ադրբեջանից պահանջում է՝
- անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին
- հարգել հրադադարի ռեժիմը
-դադարեցնել ռազմական ներխուժումները ՀՀ տարածք»,-ասված է հաղորդագրությունում։