«Կարևորում եմ 44-օրյա պատերազմի հանգամանքների հետ կապված քրգործերի նախաքննությունը, որպեսզի հանրությունը ստանա ամբողջական պատասխաններ»․ Փաշինյանը՝ քննչականում - RadioVan.fm

Онлайн

«Կարևորում եմ 44-օրյա պատերազմի հանգամանքների հետ կապված քրգործերի նախաքննությունը, որպեսզի հանրությունը ստանա ամբողջական պատասխաններ»․ Փաշինյանը՝ քննչականում

2021-10-08 17:08 , Политика, 875

«Կարևորում եմ 44-օրյա պատերազմի հանգամանքների հետ կապված քրգործերի նախաքննությունը, որպեսզի հանրությունը ստանա ամբողջական պատասխաններ»․ Փաշինյանը՝ քննչականում

«Շատ կարևոր եմ համարում, որպեսզի մեր հանրությունն ստանա ամբողջական պատասխաններ 44-օրյա պատերազմի հանգամանքների, տեղի ունեցած ամբողջ պատկերի վերաբերյալ»,-այդ մասին այսօր հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ ՀՀ քննչական կոմիտե (ՔԿ) այցելության ժամանակ ունեցած ելույթում։

Վարչապետի պաշտոնական կայքի փոխանցմամբ՝ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է կառույցի կազմավորման 7-ամյակին նվիրված հանդիսավոր նիստին, որին ներկա են եղել Քննչական կոմիտեի ղեկավար կազմը և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարները:

Փաշինյանը, միաժամանակ, կարևորել է պատերազմի հանգամանքների հետ կապված քրեական գործերի արդյունավետ նախաքննությունը՝ շեշտելով՝ որպեսզի մեր հանրությունը և մեր նահատակների հարազատները կոնկրետ հարցերին ստանան կոնկրետ պատասխաններ:

«Ընդ որում, այստեղ որևէ կանխավարկած նկատի ունենալը կլինի ճակատագրական սխալ: Պարզապես պետք է ձևակերպված հարցերն ստանան օբյեկտիվ պատասխաններ, որպեսզի մեղավորության կամ անմեղության մասին պնդումները հիմնված չլինեն անհատական ընկալումների և իրավիճակի ոչ ամբողջական պատկերացման վրա»,-շեշտել է գործադիրի ղեկավարը:

«ՔԿ համապատասխան ստորաբաժանումն այժմ քննում է պատերազմի ընթացքում զինվորական ծառայության կարգի դեմ ուղղված հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերը, և ՔԿ-ն ի զորու է իրականացնել բազմակողմանի և օբյեկտիվ քննություն՝ 44-օրյա պատերազմի հանգամանքները լիարժեք բացահայտելու և հասարակությանը ներկայացնելու նպատակով»,-իր հերթին ընդգծել է Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը։

Лента

Рекомендуем посмотреть